Հայկազյան դպրոց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1870 |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թեհրան |
Հայկազյան դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց, որն աշխատել է 1870 թ.-ից 1936։
Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազե Ղազվին թաղամասում՝ արևմտահայ մտավորականներ Միքայել Մարգարյանի, Կարապետ Բազիրկանյանի և Հովսեփ Գասպարյանի նախաձեռնությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասեր Էդ Դին Շահի ժամանակով, երեք օսմանյան հայեր Պարսկաստանի հպատակ են դառնում և սկսում Թեհրանում բնակվել՝ Միքայել Մարգարյանը, որ Ստամբուլից էր, Հովսեփ Գասպարյանը, որ Դամասկոսից էր և Շվեյցարիայում ուսանած, և Բաղդադից էր Թեհրան եկել, և Կարապետ (Շառլ) Բազիրկանյանը (Բազրգանյան), որ Թուրքիայից էր և Թեհրանի հեռագրատան տնօրենը։ Այս երեքը 1870 թ.-ին հիմնեցին Թեհրանի ուսումնասիրաց միությունը, որի առաջին կետում շեշտվել էր՝
Սա Ստամբուլում նախկինում ստեղծված միության երկրորդ օրինակն էր։
Ուսումնասիրաց միության անդամները տարեկան 25-ից 100 ղրան ավելացնում էին սնդուկին, որպեսզի դպրոցը կառուցվի և աշակերտներն անվճար կարողանան ուսանել։
Դպրոցն սկզբում կառուցվեց Մոիր-օլ-Մամալեք փողոցում, Դարվազե Ղազվին թաղամասում, և սկզբնական շրջանում գտնվել է Սբ. Գևորգ եկեղեցու բակում։ Սկզում այն ունեցել է մեկ տարրական դասարան, և հետզհետե ավելացել են դասարանների քանակը։ 1884 թվականին կառուցվել է առանձին շենք նույն թաղամասում, որն ունեցել է երկու բակ՝ օրիորդաց և տղայոց համար։ 1903 թվականին մասնաճյուղ է բացվել Հասանաբադ թաղամասում։
1902-03 թվականներին ավելացել է դրպոցի 7-րդ դասարանը։ Մինչև 1906-1907 թվականները եղել է արական, այնուհետե՝ երկսեռ։ 1907 թվականին ավելացել է 8-րդ և 1908 թվականին 9-րդ դասարանը, սակայն, ի հեճուկս հիմնադիրների ցանկության, դասարանների քանակը 9-ը չի գերազանցել։
1932 թվականին երկու անսպասելի հարված է հասնում դպրոցին. առաջինը՝ ըստ Թեհրանի քաղաքապետարանի որոշման, Նադերի փողոցի ընդլայման նպատակով դպրոցին պատկանող խանութներից մի քանի քանդվում են, և երկրորդը՝ կրոնական փոքրամասնությունների ուսանելը այլ երկրների կառավարման ներքո գտնվող դպրոցներում արգելվում է, որի արդյունքում ասորի և որոշ քանակով անգլիացի ուսանողներ ևս հաճախում են Հայկազյան դպրոց, որը դպրոցին կանգնեցնում է ուսողական տարածքի պակասի փաստի առջև։
1932-1933 թվականներին նախկին նորջուղայեցի, ապա Հնդկաստանի բնակիչ, բարերար Դավիթ Դավթյանի նյութական օժանդակությամբ կառուցում է դպրոցի նոր շենքը։ 1934 թվականին արգելվում է դպրոցների ոչ-պարսկերեն անուններ կրելը, որի պատճառով էլ դպրոցի անունը փոխվում է վերջին բարերարի անվամբ՝ «Դավթյան» դպրոց։ Այն 1942 թվականից կոչվել է Քուշեշ-Դավթյան։ Դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրակրթական այլ առարկաներ։ Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936 թվական) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա։
1936 թվականից վեց տարով արգելվում է հայկական դպրոցների աշխատանքը. ըստ ոմանց, պատճառը Աթաթուրքի 1935 թվականի խորհուրդներն էին Ռեզա Շահ Փահլավու ականջին։ Այս ընթացքում հայ աշակերտներից շատերը հաճախում են Թամադդոն կամ Վոսուղ դպրոցներ, իսկ որոշ չունևոր աշակերտներ դուրս մնում դպրոցից։ Դպրոցը վերաբացվում է 1942 թվականին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` այս անգամ որպես Քուշեշ-Դավթյան և Քուշեշ-Մարիամ դպրոցներ։
Հետաքրքրաշարժ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցի առաջին սաներից (1870-78) է եղել Հովհաննես Մասեհյանն, ով 1884-ին վերադարձել է այնտեղ ուսուցչություն անելու, և 1888-96 թթ. եղել Հայկազյան դպրոցի տնօրենը[1]։
- Դպրոցի (այժմյան՝ Դավթյան) բակում է թաղված Եփրեմ խանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Ավանեսյան, Հայկազյան դպրոցից մինչ Քուշեշ-Դավթյան տղայոց և Քուշեշ-Մարիամ օրիորդաց դպրոցներ Արխիվացված 2022-07-02 Wayback Machine, «Պայման» եռամսյագիր, համար 66 պարս.՝ از مدرسه هایگازیان تا دبیرستان پسرانه کوشش – داویدیان و دخترانه کوشش – مریم
- ↑ «Հովհաննես խան-Մասեհյան. Իրանահայ դեսպանը Պատսկաստանի հինգ շահերի օրոք». 2013 թ.-ի մայիս 21. Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 14-ին.